Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկոն» Մադրիդում ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու դուրս մնաց հետագա պայքարից: Առաջին կեսը հարուստ չէր վտանգավոր պահերով, տանտերերը հիմնականում պաշտպանվում էին:
Երկրորդ կեսում Սիմոնեի թիմն ավելի բաց ֆուտբոլ խաղաց և մրցակցի դարպասը գրավելու լավ շանսեր ուներ, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց հյուրերի դարպասում:
Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
Եզրափակիչ դուրս գալու համար «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Ռեալի» հետ: