«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ «զինագործները» ցանկանում են գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի քանի այլ ակումբներ։ Լուիսը 2019 թվականին 16,8 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Ասթոն Վիլա»։
23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։