VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Նորավանքը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 7-1 հաշվով հաղթել է «Վանին»:
Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Վայոց Ձորը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:
«Մեր մրցակիցը շատ լավն էր: Չմոռանանք, որ վերջին երեք խաղերում պարտություն չունեին: Խաղի սկիզբը լավ դասավորվեց, իսկ դրանից հետո մենք օգտագործեցինք մեր պահերը, սակայն դա ոչ մի կերպ չի պակասացնում մեր հաղթանակի արժեքը: Լավ վերլուծել էինք մրցակցին ու կարողացանք արագ գոլ խփել: Բնականաբար սկզբունքային հանդիպում էր, քանի որ միավորներով հետ էինք «Վանից»: Մենք արժանի էինք այս հաղթանակին»,-ասել է Վահե Գևորգյանը: