«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։
«Հիմա ժամանակը չէ՝ այդ թեման քննարկելու։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց մենք պետք է կենտրոնանանք առաջիկա հանդիպման վրա»,- նշել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ մի շարք լրատվականներ հայտնել էին, որ կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել լեհ հարձակվողի տրանսֆերը, իսկ վերջինս դեմ չէ այդ տարբերակին։
«Բավարիան» իր հերթին ցանկություն ունի ամեն գնով Լևանդովսկուն պահել իր թիմում, սակայն առաջարկում է պայմանագիրը երկարաձգել ընդամենը մեկ տարով։