Հայտնի է՝ ով կարող է գլխավորել Ամստերդամի «Այաքսը», եթե հեռանա ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Ինչպես տեղեկացնում է Voetbal International-ը, հոլանդական ակումբի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել «Լիոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Պետեր Բոշը։
Վերջինս 2016/17 մրցաշրջանում հասցրել է աշխատել Ամստերդամը ներկայացնող ակումբում։ Այդ մրցաշրջանում «Այաքսը» հասավ Եվրոպա Լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագը մեծ հավանականությամբ առաջիկա ամռանը նշանակվելու է հենց մանկունիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։