«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ-Միլինկովիչ Սավիչը կողմնորոշվել է ապագայի հարցում։
Ինչպես տեղեկացնում է Le Republica-ն, սերբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։ Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբի ղեկավարներն իրենց հերթին ցանկանում էն կիսապաշտպանի տրանսֆերն ավելի բարձր գնով վաճառել ՊՍԺ-ին։
Նշվում է, որ փարիզյան գրանդը պատրաստ է Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց «արծիվներին» վճարել 80 միլիոն եվրո։ Առայժմ չի նշվում, թե թուրինցիները որքա՞ն գումար են պատրաստ վճարել, բայց հայտնի է, որ ՊՍԺ-ի առաջարկն ավելի շահավետ է ֆինանսական տեսանկյունից։