Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, «Լիվերպուլը» միացել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Սուչիչին ձեռք բերելու պայքարին:
«ՌԲ Զալցբուրգի» աստղը համարվում է Ավստրիայի առաջնությունում հանդես եկող ամենատաղանդավոր խաղացողներից մեկը, և շատերն ակնկալում են, որ նա այս ամառ կմիանա ավելի բարձրակարգ թիմի:
19-ամյա ֆուտբոլիստին անվանում են Լուկա Մոդրիչի հետնորդ։ Ավստրիական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում Սուչիչը 22 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Միլանը»:
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 13,5 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Զալցբուրգի» հետ ավարտվում է 2025 թվականին։