Անգլիական «Մանչեսթեր Սիթիի»՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի շուրջ բանակցություններում դրական տեղաշարժ կա: Այս մասին հայտնում է Sky Sport Italy-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթին» արդեն հսկայական առաջարկ է արել դորտմունդյան ակումբին. այն իր մեջ ներառում է 75 մլն եվրո հրաժարագին և 70 մլն եվրո փոխհատուցում իր գործակալին՝ Մինո Ռայոլային: Անձամբ ֆուտբոլիստին էլ 5 տարվա պայմանագիր կառաջարկվի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք՝ Հոլանդը 2020 թվականի հունվարին է դարձել «Բորուսիայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Զալցբուրգից» 20 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
ՉԼ 3 խաղում Հոլանդը դարձել է 3 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: