Ըստ Sky Germany-ի, «Բավարիան» նախատեսում է բաժանվել իր երկու խաղացողներից՝ Ժերոմ Բոատենգից և Խավի Մարտինեսից: Մյունխենցիները ցանկանում են վաճառել երկու ֆուտբոլիստներին արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մարտինեսը կարող է վերադառնալ Բիլբաոյի «Աթլետիկ», իսկ «Արսենալը» և «Համբուրգը» հավակնում են Բոատենգին:
Հիշեցնենք, որ մյունխենյան թիմը հետաքրքրված է «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի և հարձակվող Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերներով: