Իտալական C Սերիայի 36-րդ տուրի «Մոդենա»-«Իմոլեսե» հանդիպումն ավարտվեց դարպասապահի ֆանտաստիկ գոլով։
Արդեն ավելացված ժամանակում «Մոդենայի» դարպասապահ Ռիկարդո Գանյոն որոշեց հուժկու հարվածով թիմին գրոհի ուղարկել դեպի մրցակցի դարպասը․․․ բայց հարվածն այնքան ուժեղ էր, որ այն անցավ գրեթե ամբողջ խաղադաշտով և հայտնվեց մրցակցի դարպասում։ Արդյունքում տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով։