Transfermarkt-ը հրապարակել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ամենաթանակարժեք ֆուտբոլիստների ցուցակը։
Ցուցակը գլխավորում են «Արարատ-Արմենիայի» երկու ֆուտբոլիստները՝ Ռոմերսիոն և Մաիլսոն Լիման։ Նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 450 հազար եվրո։
Նշենք, որ VBET ՀՊԼ-ում հանդես եկող 19 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գերազանցում է 300 հազար եվրոն։
Հայաստանի ներկայացուցիչ ֆուտբոլիստներից ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեն Էրիկ Վարդանյանը, Ալիկ Առաքելյանը և Սոլոմոն Ուդոն՝ 300 հազար եվրո։