Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ:
Բրոնզե պարգևի են արժանացել 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանն ու 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը:
Մրցաշարին մասնակցում էին նաև 71 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Շահվերդյանն ու Համլետ Մնացականյանը: Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Մրցաշարին մասնակցում էր 14 երկրի ներկայացուցիչ: