«Վուլվզի» հարձակվող Ադամա Տրաուրեն կարող է վերադառնալ հարազատ ակումբ:
Daily Mail-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» ներկայացուցիչները այս մրցաշրջանում հետևել են իսպանացու խաղին ու ապշած են մնացել: Ակումբում նպատակ ունեն ամռանը վերադարձնել 24-ամյա հարձակվողին:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Տրաուրեն անցկացրած 24 խաղում դարձել է 4 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը «Բարսելոնան» լքել է 2015 թ-ին՝ տեղափոխվելով «Ասթոն Վիլա»: