Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին և նրան Ռոնալդուի հետնորդն է անվանել.
«Այն, ինչ Բենզեման անում է «Ռեալում», հնաարվոր է՝ ամենահեղինակավոր ակումբում, դժվար է թերագնահատելը: Նա Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդն է: Նա այս թիմին խաղադաշտում տանում է իր հետևից: Չեմ ցանկանում նրան թերագնահատել, բայց ցանկանում եմ հստակեցնել, քանի որ հիշողությունը չպետք է կարճ լինի:
«Ռեալում» Բենզեման կրկնում է Ռաուլի ռեկորդը: Անկեղծ ասած, ես վստահ եմ, որ Կարիմը պատմություն կկերտի նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում»,- ասել է Ժերոմ Ռոտենը: