Յուրգեն Կլոպը բարձր է գնահատում Պեպ Գվարդիոլայի աշխատանքը «Մանչեսթեր Սիթիում».
«Եթե ես մի փոքր այլ մարդ լինեի, հավանաբար մի փոքր ճնշված կլինեի այն փաստից, որ Պեպ Գվարդիոլան անընդհատ մարզում է նման թիմեր: Միգուցե Դորտմունդի հետ մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճեինք, եթե Պեպը չմարզեր «Բավարիան»: Հիմա գրեթե նույն վիճակն է, եթե նա այստեղ չլիներ, երևի թե գոնե մեկ չեմպիոնական տիտղոս ևս նվաճեինք։ Բայց, փառք Աստծո, ես այդպիսին չեմ։ Այնպես որ, ես լիովին գոհ եմ մեր վիճակից։
Ես շատ եմ հարգում նրանց աշխատանքը, դա խելագար թիմ է: Եվ, իմ կարծիքով, Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է։ Այս համադրությունը բավականին դժվարացնում է նրանց դեմ խաղալը: Բայց լավ նորություն կա՝ նրանք էլ են մարդիկ։
Ես սիրում եմ դիտել նրանց հանդիպումները։ Չեմ կարող ասել, որ ինձ դուր են գալիս մյուս հակառակորդ թիմերը, բայց ինձ հաճույք է պատճառում «Սիթիի» խաղը դիտելը: Բայց լավն այն է, որ մենք ևս այդքան էլ վատը չենք»,- մեջբերում է «Լիվերպուլի» մարզչին ակումբի մամուլի ծառայությունը: