ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը շահագրգռված չէ փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ռամոսը ցանկանում է հաջողության հասնել փարիզյան ակումբի հետ։ Նա հասկանում է, որ ՊՍԺ-ում առաջին մրցաշրջանը վնասվածքների պատճառով տապալեց, բայց միևնույն ժամանակ Սերխիոն մտադիր է ապացուցել իր պրոֆեսիոնալությունը և քրտնաջան աշխատել թիմի կազմում ամրապնդվելու համար։
Սերխիո Ռամոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։