Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Գևորգ Ղարիբյանը (60կգ) լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց վրացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Էդմոն Նազարյանը` Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայութունը։
Սլավիկ Գալստյանը (67կգ) 9:0 հաշվով հաղթեց և ևս դուրս եկավ կսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։