Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությունը՝ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ այսօր այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթացել Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բռնցքամարտի եվրոպական կառույցի գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովի և մրցաշարի մյուս պատասխանատուների մասնակցությամբ կայացել է նաև գործնական քննարկում մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, հակահամաճարակային կանոնների պահմանման և այլ հարցերի շուրջ:
Բռնցքամարտի Եվրոպական կառույցի պատվիրակները այցելել են նաև այն հյուրանոցներ, որտեղ պետք է բնակվեն մարզիկները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-ից 31-ը: