Այսօր Բուդապեշտում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 0:4 հաշվով պարտվելիս 14:4 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ: 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 0:4 հաշվով զիջել է լեհ ըմբիշին: Արման Ավագյանը ևս պարտվել է:
Ավելի վաղ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 3:1 հաշվով ևս հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնել հետևյալ կազմերով․
Հունահռոմեական հավաքական․
Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)
Գևորգ Ղարիբյան (60 կգ)
Հրաչյա Պողոսյան (63 կգ)
Սլավիկ Գալստյան (67 կգ)
Մալխաս Ամոյան (77 կգ)
Կարապետ Չալյան (82 կգ)
Դավիթ Օվասափյան (130 կգ)
գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Սահակյան
Ազատ ոճի հավաքական․
Մանվել Խնձրցյան (57 կգ)
Արսեն Հարությունյան (61 կգ)
Գեւորգ Թադևոսյան (65 կգ)
Արման Անդրեասյան (70 կգ)
Հրայր Ալիխանյան (74 կգ)
Արման Ավագյան (79 կգ)
Հովհաննես Մխիթարյան (92 կգ)
գլխավոր մարզիչ՝ Հաբեթնակ Կուրղինյան
Մրցաշարը կմեկնարկի մարտի 28-ին և կավարտվի ապրիլի 3-ին։