Անգլիական «Լիդսի» վինգեր Ռաֆինյան մեծ հավանականությամբ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Տևական ժամանակ մի շարք լրատվականներ տեղեկացնում էին, որ կատալոնական «Բարսելոնան» համարվում է բրազիլացուն ձեռք բերելու հիմնական թեկնածուն։ Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը, վերջինիս տրանսֆերի համար «կապտանռնագույնների» հետ կպայքարի նաև ՊՍԺ-ն։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։