«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, որպեսզի կարողանա հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
29-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային», Անգլիայում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, բրազիլացին մեծ ցանկություն ունի՝ ելույթներն անգլիական ակումբում շարունակելու։
«Ասթոն Վիլայում» Կոուտինյոն մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։