Մանչեսթերում միջոցառումներից մեկի ժամանակ Ուեյն Ռունին հետաքրքիր պատմություն է պատմել այն մասին, թե ինչպես է սկզբում մերժել «կարմիր սատանաների» առաջարկը։
«Երբ ես առաջին անգամ սկսեցի ֆուտբոլ խաղալ, ես ապուշ երիտասարդ էի: Ալեքս Ֆերգյուսոնը փորձեց ինձ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ», երբ ես 14 տարեկան էի։ Նա հեռախոսով խոսում էր ծնողներիս հետ։
Նրանք ինձ ասացին. «Մենք զանգ ենք ստացել Ալեքս Ֆերգյուսոնից, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել քեզ հետ: Ես պատասխանեցի. «Ասա գնա գրողի ծոցը։ Ցանկանում եմ խաղալ «Էվերտոնում».
Ժամանակն անցավ, և ես հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Ալեքս Ֆերգյուսոնի թիմում։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու պատճառը հենց Ֆերգյուսոնն էր»,- Ռունիին է մեջբերում The Sun-ը։