Անգլիական «Էվերթոնը» հույսեր չի կապում կիսապաշտպան Դելե Ալիի հետ և կարող է վաճառել վերջինիս տրանսֆերը։
Ֆուտբոլիստը հունվարին էր «Տոտենհեմից» տեղափոխվել «Էվերթոն»։ Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը չի վստահում կիսապաշտպանին և վերջինիս չի ներառում իր հետագա ծրագրերում։
Ալին Լեմպարդի գլխավորությամբ ոչ մի հանդիպում չի անցկացրել մեկնարկային կազմում։ Առհասարակ, 25-ամյա ֆուտբոլիստն «Էվերթոնի» կազմում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։