Նորվեգիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին, Օսլոյում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նախատեսված է ասուլիսն անցկացնել լրագրողների ներկայությամբ (ոչ հեռավար կարգով), հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ասուլիսից հետո՝ ժամը 20:30-ին, մեր հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Ուլևոլ» մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա մարտի 29-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։