«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին ցանկություն է հայտնել կարիերան շարունակել ՊՍԺ-ի կազմում։
«ՊՍԺ-ն բավականին բարձրակարգ ակումբ է, որը կարողանում է տիտղոսներ նվաճել, և որի կազմում հանդես են գալիս հիանալի ֆուտբոլիստներ։
Պարտադիր չէ հանդես գալ Մադրիդի «Ռեալում», կամ «Մանչեսթեր Սիթիում», որ կարողանաս հրավիրվել Ֆրանսիայի հավաքական»,-կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Marca-ն։