«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։
Վերջերս տված հարցազրույցում Զլատանը հիացմունք է հայտնել «Բավարիայի» նկատմամբ և նաև նշել, որ հետաքրքրված է Բունդեսլիգայով։
Գերմանացի լրագրողները կարծում են, որ դա նաև ակնարկ է եղել։
Իբրայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է։ Ռոսոներիները ցանկանում են երկարաձգել այն, բայց ավելի համեստ պայմաններով, ինչը շվեդին դուր չի գալիս։