Հոկեյի Ազգային լիգայի շրջանակում «Փիթսբուրգը» 11-2 հաշվով ջախջախեց «Դետրոյթին»։
«Պինգվինների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուս հարձակվող Եվգենի Մալկինը՝ մտնելով ակումբի պատմության մեջ։ Մալկինը «Փիթսբուրգի» պատմության լավագույն ռմբարկուների շարքում բարձրացավ երրորդ հորիզոնական։
Վերջինիս ակտիվում կա 440 տափօղակ։ Նույն ցուցանիշն ունի լեգենդար չեխ հոկեյիստ Յարոմիր Յագրը։ Երկու հոկեյիստներից ավելի բարձր ցուցանիշ ունեն միայն ներկայիս ավագ Սիդնի Կրոսբին, որը խփել է 509 գոլ, և NHL-ի պատմության լավագույն հոկեյիստներից մեկը՝ Մարիո Լեմյեն, որի ակտիվում կա 690 գոլ։