«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։
«Լավ հարաբերությունների մեջ ենք իրար հետ, նա մեծ ֆուտբոլիստ է, շատ զարմացած էի նրա խաղից։ Երբեք չես իմանա Դեմբելեն ցատկ կանի ա՞ջ, թե՞ ձախ, նա վազում է այնտեղ, ուր ինքն է ուզում։ Հիանալի է, որ նա «Բարսելոնայում» է» ,- Պեդրիի խոսքերն է փոխանցում La Vanguarddia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մոտ է ՊՍԺ-ի հետ նախնական պայմանագիր կնքելուն։