Իտալիայի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն, ինչպես նաև Զբիգնև Բոնեկը, որը հանդես էր գալիս «Յուվենտուսի», «Ռոմայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում, կընդգրկվեն Իտալիայի ֆուտբոլի Փառքի սրահում:
Պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 4-ին:
Պիռլոն կարիերայի ընթացքում նվաճել է 2006 թվականի աշխարհի գավաթը, Չեմպիոնների լիգայում երկու հաղթանակ տարել և Իտալիայի առաջնությունը հաղթել վեց անգամ: