«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իր թիմի չեմպիոնական հավակնությունների մասին:
Նրա կարծիքով՝ Էլ Կլասիկոյում տարած հաղթանակը (4:0) «Բարսելոնային» ընթացիկ մրցաշրջանի ավարտին Լա Լիգայում հաջողության հասնելու հույս է տալիս։
«Հիմա ես ցանկանում եմ, որ մենք պայքարենք չեմպիոնությյան համար: Ես խոսում եմ այս մասին, քանի որ թիմը առաջընթաց է ապրում: Իսկ «Ռեալի» խաղը պետք է սկսի անկում ապրել, քանի որ նրանք ամբողջ մրցաշրջանում օգտագործել են միայն 13-14 խաղացողի:
Ոսկու համար պայքարելու ակնկալիքով թևակոխում ենք առաջնության եզրափակիչ փուլ։ «Բարսան» հետ է մնում 12 միավորով: «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ հաղթանակի դեպքում «Ռեալի» միջև տարբերությունը կնվազի մինչև 9 միավոր։
Պետք է մտածենք մնացած բոլոր հանդիպումներում հաղթելու մասին։ Դա շատ մեծ մարտահրավեր է, բայց մենք սիրում ենք մարտահրավերներ: Սա այս ակումբի մտածելակերպն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։