Իտալիայի հավաքականը բաց կթողնի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը։
2022-ի վերջին մեկուկես ամսում ակումբային ֆուտբոլային հանդիպումներ գրեթե չեն լինի։
Այս ֆոնին Ա Սերիայում մտածում են իտալական ակումբների մասնակցությամբ ընկերական մրցաշար կազմակերպելու մասին, որպեսզի ոչ միայն խաղացողներին անհրաժեշտ խաղային պրակտիկա տան, այլև լրացուցիչ գումար վաստակեն։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, այս պահին Ա Սերիայում մրցաշարի անցկացման համար դիտարկվում է երկու տեղ՝ ԱՄՆ (Ֆլորիդայում) և Արաբական Միացյալ Էմիրությունները: