Ֆուտբոլային գործակալ Ջոնաթան Բարնետը, ով ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի շահերը, կիսվել է իր կարծիքով մադրիդյան ակումբում խաղացողի կարգավիճակի վերաբերյալ։
«Գարեթը չգիտի, թե ինչ է լինելու այս ամառ: Ամեն ինչ կախված է Ուելսից։ Մենք ոչ մեկի հետ չենք շփվել, որոշումը կկայացվի հունիսին։
Անհավատալի է, որ «Ռեալը» խաղաժամանակ չի տալիս նրան, քանի որ նա այնքան բանի է ընդունակ, ինչը ցույց է տալիս ազգային հավաքականում խաղալիս։
Եթե Մադրիդի «Ռեալը» հույսը դներ նրա վրա, ապա խաղադաշտում հիանալի խաղացող կունենային։ Բայց մենք ապրում ենք նրանով, ինչ ունենք և շարժվում ենք առաջ»,- Բարնետի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
32-ամյա Գարեթ Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ։