Իսպանական լրատվամիջոցներին հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հանդիպման մանրամասները։
Ինչպես հայտնում է Marca-ն, հանդիպումը կայացել է ուրբաթ օրը Վալդեբեբասում՝ ակումբային մարզաբազայում։
Պերեսն իր լիակատար աջակցությունն է հայտնել իտալացի մարզչին և գովել նրան այս մրցաշրջանում կատարած աշխատանքի համար։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» նախագահը Անչելոտիին հասկացրել է, որ Էլ Կլասիկոյում կրած պարտությունը (0-4) չի ազդել վերջինիս դիրքի վրա։
Հիշեցնենք, որ «սերուցքայինները» առաջատարն են Լա Լիգայում՝ մոտակա հետապնդողից առաջ անցնելով 9 միավորով։ Նրանք դուրս եկան նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն «Չելսիին»: