Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Պորտուգալացին մանկունիանցիների հետ համաձայնեցրել է նոր պայմանագիր, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ։ Պայմանագրով Ֆերնանդեշը տարեկան կվաստակի 16 մլն եվրո։
Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: