Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մայրը խոսել է ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի խաղում Իտալիայի հավաքականի` Մակեդոնիայից կրած պարտության մասին (0:1):
Մարիաննա Պուոլոն կենտրոնացել է կիսապաշտպան Ժորժինյոյի խաղի վրա ողջ ընտրական փուլի ընթացքում:
«Ցավոք, Ժորժինյոյի սխալները մեզ վրա թանկ նստեցին: Չեմ ուզում մատ թափ տալ նրա վրա, նա միտումնավոր չվրիպեց, բայց երբ չես կարող երեք 11 մետրանոց իրացնել…»,- ասել է Պուոլոն Radiouno-ին տված հարցազրույցում՝ կենտրոնանալով Շվեյցարիայի ընտրանու դեմ խաղերում Ժորժինյոյի չիրացրած 11 մետրանոցների վրա:
Իտալիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ բաց կթողնի աշխարհի երկու առաջնություն անընդմեջ։