Մարսելո Բյելսան Բոլիվիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում է։
Այս տեղեկությունը հաստատել է Բոլիվիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ֆերնանդո Կոստան։
«Չեմ հերքի, որ մենք բանակցում ենք։ Մենք ցանկանում ենք նրան ցուցաբերել ողջ աջակցությունը։ Մենք գիտենք, որ Բոլիվիան շատ տաղանդներ ունի»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆունկցիոները:
Մարսելո Բիելսան «Լիդսը» գլխավորում է 2018 թվականից։ Մասնագետի ղեկավարությամբ թիմը վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա։