Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում ձախողվելու դեպքում կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
«Հիմա ես դրախտում եմ։ Բայց ես անմիջապես ասում եմ, որ հետո քննադատություն չլինի. եթե Աշխարհի առաջնությունում ինչ-որ բան այն չլինի, ես կհեռանամ, խնդիր չկա»,- Էնրիկեին է մեջբերում Marca-ն։
Միաժամանակ, Էնրիկեն չի հստակեցրել, թե թիմի համար ինչպիսի արդյունքը կհամարվի անհաջող։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնրիկեն ընդգրկված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում։