Զլատան Իբրահիմովիչը Մուհամեդ Ալիին և Ռոնալդոյին իր կուռքերն է անվանել։
«Հայրս ստիպեց ինձ շատ դիտել Մոհամեդ Ալիի տեսահոլովակները, և ես սիրում եմ նրա կերպարը: Խոսեք, բայց պատասխանատու եղեք ձեր խոսքերի համար․․․ Խոսեք ոչ թե այն պատճառով, որ ձեզ ինչ-որ մեկն եք համարում, այլ խոսեք, որովհետև վստահ եք ինքներդ ձեզ վրա:
Ֆուտբոլիստներից Ռոնալդոյին լավագույնն եմ համարում պատմության մեջ։ Ես հետևում էի նրան։ Նա արեց այն, ինչ բոլորն են ցանկանում, արեց այնպիսի բաներ, որոնք դուք դեռ չեք տեսել։ Բոլորը փորձում էին կրկնօրինակել նրա խաղը։ Երբ գնում էինք ֆուտբոլ խաղալու, փորձում էինք կրկնել նրա գործողությունները։
Եվ հետո ինձ հաջողվեց հանդիպել նրան, խաղալ նրա դեմ, թեկուզ ոչ նրա հետ, բայց հանկարծ անիրականը դարձավ իրական»,- մեջբերում է «Միլանի» հարձակվողին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: