Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Վենեսուելայի նկատմամբ վստահ հաղթանակը (3:0) ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ Գոլերից մեկը խփեց Մեսսին։
«Մենք փորձեցինք արագ շարժվել, քանի որ Վենեսուելան շատ խորն էր պաշտպանվում: Առաջին խաղակեսում մենք հնարավորություններ ունեինք, բայց երկրորդում նրանք ավելի շատ բացվեցին։
Ես երկար ժամանակ գոհ էի ազգային թիմից, նույնիսկ մինչ Ամերիկայի գավաթը նվաճելը։ Երկրպագուները ցույց են տալիս, որ սիրում են ինձ, և ես շնորհակալ եմ նրանց։
Առայժմ մտածում եմ, թե ինչ կլինի Էկվադորի հետ հաջորդ խաղում։ Աշխարհի առաջնությունից հետո ես շատ բան ունեմ վերաիմաստավորելու»,- Մեսսիի խոսքերն է մեջբերել հավաքականի մամուլի ծառայությունը: