«Ալ Ռայանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հեռանալ ներկայիս թիմից:
Նրա ծառայություններով հետաքրքրված է Կոլումբիայի «Ատլետիկո Ջունիոր» ակումբը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ Բարանկիլիայի ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ռոդրիգեսը «Ալ Ռայան» է տեղափոխվել անգլիական «Էվերթոնից» 2021 թվականի սեպտեմբերին՝ 8 միլիոն եվրոյի դիմաց։
Խամես Ռոդրիգեսի՝ ներկայիս ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 15 միլիոն եվրո: