ԱԱ-2022 ընտրական փուլի աֆրիկյան գոտում Եգիպտոսի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Սենեգալին։
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հանդիպման հակահերոսը դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Սիսը, ով 4-րդ րոպեին գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Այս զույգի հաղթողը ԱԱ-2022-ի ուղեգիր կնվաճի։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 29-ին։
Այսօր կայացան ընտրական փուլի ևս 4 հանդիպումներ․
⚽ Կոնգո-Մարոկկո 1-1
⚽ Մալի-Թունիս 0-1
⚽ Կամերուն-Ալժիր 0-1
⚽ Գանա-Նիգերիա 0-0