Կյելինին, հնարավոր է, ամռանը կհեռանա մեծ ֆուտբոլից։ Ի սկզբանե ֆուտբոլիստն իր կարիերան նախատեսում էր ավարտել Աշխարհի առաջնությունից հետո։
Դա շատ կարևոր մրցաշար էր վետերանի համար, հայտնում է Football Italia-ն։
Կյելինին «Յուվենտուսի» հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականի ամառ։ Վետերանը իմաստ չի տեսնում թոփ-ակումբում ևս մեկ մրցաշրջան մնալու մեջ: Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Այս մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստի կայուն խաղին խանգարում են նաև վնասվածքները։ Նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 17 հանդիպում։