«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է այն լուրերին, թե կատալոնական ակումբը կարող է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
«Յուրաքանչյուր ակումբ ազատ է հայտարարություններ անելիս: Մենք գիտենք, որ սա ֆուտբոլի աշխարհի մի մասն է, մեծ ակումբները հետաքրքրված են մեծ խաղացողներով։ Բայց ես չեմ պատրաստվում մասնակցել այդ ամենին։
Եթե խոսեինք խաղացողի մասին և մտադրություն ունենայինք նրա հետ պայմանագիր կնքել, ապա նրա գինը կբարձրանա։
Չեմ ուզում դա մեկնաբանել։ Սա կարող է ի վնաս «Բարսելոնայի» լինել. սա ֆուտբոլային շոուի մի մասն է, ես ոչինչ չունեմ ասելու»,- Լապորտային է մեջբերում Mundo Deportivo-ն։