«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը մոտ մեկ ամիս բաց կթողնի։
Բելգիացի ֆուտբոլիստն առաջիկա օրերին ոտքի վիրահատության կենթարկվի։
COPE-ը հավաստիացնում է, որ վերականգնման համար ֆուտբոլիստից մոտավորապես 5 շաբաթ կպահանջվի։
Այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է Պրիմերայի 17 խաղի և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։