Բրիտանացի լրագրող Ջիմ Ուայթը Ուելսի և Շոտլանդիայի հավաքականներին կոչ է արել 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության իրենց ուղեգիրը զիջել Ուկրաինայի հավաքականին։ Այս մասին նա գրել է The Telegraph-ի իր նյութում։
Ուելսն ու Շոտլանդիան փլեյ-օֆֆում նույն քառյակում էին Ուկրաինայի հավաքականի հետ: Այս խաղերի արդյունքներով Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս կգա միայն մեկ թիմ։
«Ուկրաինայի ներկայությունը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում այն է, ինչ հիմա ցանկանում է ամբողջ աշխարհը:
Ուելսի և Շոտլանդիայի համար սա խնդիր է: Նրանք ծանրաբեռնված են աշխարհի առաջնություն հասնելու հազվագյուտ հնարավորությամբ։ Եվ այնուամենայնիվ, երկու թիմերի համար ամենախելամիտ որոշումը կլինի թույլ տալ Ուկրաինային ավտոմատ կերպով Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել»,- գրել է Ուայթը: