Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Իտալիայի 1-0 հաշվով պարտությունը Հյուսիսային Մակեդոնիայից:
Հիշեցնենք, որ բրիտանացիները Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչում պարտվեցին իտալացիներին։
«Մեծ անակնկալ էր, որ Իտալիան չհաղթեց: Կարծում եմ, որ երբեմն թիմերն ունենում են որոշակի ժամանակշրջան, և դա հենց այդ ժամանակշրջանն էր՝ եզրափակչի հետևանքներով և դրանից բխող էմոցիաներով:
Հենց այս դեպքում էր, որ մեր ֆուտբոլիստներն այդքան լավ հաղթահարեցին եզրափակիչի էմոցիոնալ վիճակը և լավ հանդես եկան աշնանն Աշխարհի առաջնության ընտրական փուլում»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։