Միշել Պլատինին խոսել է Լիոնել Մեսսիի հասցեին երկրպագուների սուլոցների մասին։
— Հասկանու՞մ եք Մեսսիին ուղղված սուլոցների պատճառը:
— Նա էլ է դա հասկանում, բայց դա ցավեցնում է: Ինձ ևս սուլում էին Պարկ դե Պրենսում։ Իսկ Սենտ Էտյենում և Յուվենտուսում ինձ երբեք չեն սուլել:
— Բայց մենք իրավունք ունե՞նք սուլելու այնպիսի լեգենդի հասցեին, ինչպիսին Լեո Մեսսին է:
— Մենք իրավունք ունենք սուլելու.․․ Հաճախորդը միշտ ճիշտ է։ Ֆուտբոլը զգացմունքների շարան է: Երկրպագուները սուլելու իրավունք ունեն, բայց դա վատ է ընկալվում։ Լեոն եկավ Փարիզ, սակայն միգուցե այլ թիմեր կային, որոնք ցանկանում էին ձեռք բերել նրան։
Դա բարդ է.․․ Կարծում եմ՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների համար ավելի ցավալի էր «Մոնակոյի» հետ հանդիպման ժամանակ,- մեջբերում է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին RMC Sport-ը: