ՖԻՖԱ-ն դիտարկում է ռուսերենն իր պաշտոնական լեզուն դարձնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
ՖԻՖԱ-ի գործող կանոնակարգը թույլ է տալիս փաստաթղթերում և անդամ-ասոցիացիաների հետ շփումը 3 լեզվով․ անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն։ Եվս մեկ պաշտոնական լեզու համարվում է գերմաներենը, քանի որ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը գտնվում է գերմանախոս Ցյուրիխում։
ՖԻՖԱ-ն առաջարկում է այդ ցանկին ևս 3 նոր լեզու ավելացնել․ արաբերեն, պորտուգալերեն և ռուսերեն։ Նպատակը անդամ-ասոցիացիաների լեզուների հանդեպ ավելի ներկայացուցչական մոտեցում ցուցաբերելն է։ Ընդլայնումը տեղի կունենա միայն, եթե ՖԻՖԱ-ն անհրաժեշտ համարի։