Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մերժել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու առաջարկը, հայտնում է As-ը։
21-ամյա հարձակվողն անցած շաբաթ մերժել է անգլիական թիմի առաջին առաջարկը, որն առաջարկել է նրան շաբաթական 600 հազար եվրո աշխատավարձ։
Ըստ աղբյուրի՝ Ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» եւ սպասում է մադրիդյան թիմից առաջարկի։ Սակայն ֆուտբոլիստն անհանգստանում է, որ մադրիդցիները կասկածներ ունեն իր հաճախակի վնասվածքների վերաբերյալ, ինչպես նաև այս տրանսֆերի ծախսերի պատճառով, որոնք կկազմեն ավելի քան 200 միլիոն եվրո՝ ներառյալ Հոլանդի հորը և գործակալ Մինո Ռայոլային հասանելիք բոնուսները: Նորվեգացու շրջապատն իր հերթին ցանկանում է, որ հարձակվողը տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։