Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը (0:1).
«Եթե նայեք մեր հանդերձարանին, ապա կտեսնեք խաղացողների, որոնք կարող են պայքարել Աշխարհի առաջնությունում հաղթանակի համար, և մենք հիմա խոսում ենք այս աղետի մասին: Շատ դաժան է սահել աստղերից մինչև ախոռը (Մարկոն օգտագործել է dalle stelle alle stalle բառակապակցությունը, «աստղերից մինչև ախոռներ»:
Մենք միասին յուրահատուկ ժամանակներ ենք անցել, և ես միշտ հպարտանալու եմ իմ թիմակիցներով: Սա ֆուտբոլ է, պետք է գոլ խփել։ Մեզ չհաջողվեց, բայց ամեն ինչ տվեցինք։Ցավոք դա բավարար չէր։
Մի փոքր անհաջողությունն ուղեկցեց մեզ, բայց պետք է ինքդ քո բախտը ստեղծես», իտալացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն: